Անտառապահը երկար ժամանակ ապրել է անտառում։ Նա ուներ գեղեցիկ տուն և իր սեփական տարածքը: Մի օր նա լսեց ինչ-որ տարօրինակ ոռ նոց, որը գալիս էր գոմի հակառակ կողմից։ Գնաց ստուգելու և այնտեղ գտավ սոված գայլ: Կենդանին պաշտպանական դիրք էր գրավել: Անտառապահը խղճաց գայլին և նրան սառնարանից միս տվեց։ Այդ ժամանակից ի վեր գայլը պարբերաբար գալիս էր ու սպասում, որ իիրեն կերակրեն: Անտառապհի ընտանիքը անհանգստացած և վա խեցած էր, բայց նա չէր վախենում: Նա հասկանում էր, ո ձմռանը գայլին դժվար է ուտելիք գտնել, եթե գայլին չկերակրեր, նա կգնար մոտակա գյուղ՝ ուտելիք փնտրելու,
որը կարող է գյուղացիների մա հվան պատճառ դառնալ: Գայլը շարունակեց այցելել անտառապահին մինչև գարուն, որից հետո մի քանի ամիս թաքնվեց: Բայց մի օր նա վերադարձավ, և ոչ միայնակ, այլ երկու ձագերի հետ: Անտառապահը նրանց ուտելիք տվեց, իսկ նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց հայացքով։ Այդ ժամանակվանից անտառապահը չի տեսել ոչ գայլին, ոչ էլ նրա ձագերին։ Ինչպես հասկացավ փորձառու անտառապահը, նրանք տեղափոխվեցին այլ տարածք, որը բնորոշ էր վայրի կենդանիների պահվածքին։