Շատ կանայք բազմիցս հետաքրքրվում են՝ տղամարդիկ ինչպիսի՞ կանանց են նախընտրում: Տղամարդկանց ամենից առաջ գրավում են նրանք, ովքեր ընդամենը մեկ գիծ ունեն: Հարաբերություններ ուսումնասիրողները երկար հետազոտությունենրից հետո եզրակացրին, որ բոլորն իրականում սիրահարվում են երջանկությանը: Ամբողջ տեսքով դրական հու յզեր արթնացնողները մի բան են հասկացնում՝ այդպիսի մարդու հետ ցանկացածը երջանիկ կլինի:
Միջին տարբերակում բոլոր մարդիկ, որոնց սիրահարվում են, ունեն այս որակները, որոնք կներկայացնի EnterTrain-ը: 1. Չեն «լծում»․ Երջանիկ մարդու նայելիս թեթևություն եք զգում: Նա առանց պատճառի չի տխրում, ամեն ինչից չի բողոքում: Նրա համար լավ է միշտ և ամենուր: Նա երջանիկ է միայն որովհետև ապրում է այս աշխարհում և շրջապատող աշխարհը տեսնելու հնարավորություն ունի:
2. Ժպտում են․ Փորձի մասնակիցներին ցույց էին տվել մարդկանց լուսանկարներ, որոնցում մի մասը ժպտում էր, մյուս մասը լուրջ էր: Մասնակիցներին հարցրել էին՝ նրանցից ով է ավելի հմայիչ թվում: Նրանց համար գրավիչ էին ժպտացող մարդիկ: Նույնիսկ չնայած նրանց չժպտացող մրցակիցներն ավելի գեղեցիկ էին: