Շամպինյոններով ժուլյենի լավագույն բաղադրատոմսը

Շամպինյոններով ժուլյենի լավագույն բաղադրատոմսը:

Բաղադրությունը
-500-ից 600 գրամ շամպինյոն

-3 գլուխ սոխ

-150 գրամ ջուր

-2 – 3 ճաշի գդալ ձիթապտղի (արեւածաղկի) յուղ

-500 մլ թթվասեր

-100 գրամ պինդ պանիր

-աղ, պղպեղ `ճաշակի

Պատրաստման եղանակը
Լվացեք սնկերը, չորացրեք թղթի սրբիչով, պոկեք ոտիկները, դրանք պետք չեն: Սունկը կտրատեք բարակ շերտերով, սոխը՝ փոքր խորանարդիկներով, իսկ պանիրը քերեք:

Տապակեք սոխի մեջ, մինչեւ ոսկեգույն դառնա, ապա ավելացրեք սունկը: Եթե զգաք, որ կարիք կա, ավելացրեք ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ: Երբ սունկը լավ տապակված է, ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր եւ լավ խառնեք:

Տապակել սունկն ալյուրով ընդամենը մի քանի րոպե եւ լցնել թթվասերը: Եթե ​​սոուսը թանձր է, ավելացրեք մի փոքր կաթ, որովհետև մեզ հարկավոր է ստանալ ջրիկ թթվասերի թանձրություն: Պատրաստի սոուսը լցրեք հրակայուն ամանների մեջ, վրան լցրեք քերած պանիր և 5 րոպեով դրեք ջեռոցը, որը նախապես տաքացրել եք մինչեւ 250°C: Թողեք մինչեւ ոսկեգույն կեղև ստացվի: