Ինչպես տեսանյութում երևում է Սուրբ Հովհաննես եկե-ղեցի տանող ճանապարհին այս երեխային են հանդիպել քաղաքացիներ: Նա մի քանի կապոց մոմերը ձեռքին կանգնած մոմ է վաճառում՝ ինչպես երևում է կիզիչ արևին, բոլորովին բաց տարածություն, որտեղ անգամ մեկ ծառ չկա, որպեսզի երեխան կարողանա հանգստանալ:
Այս տեսանյութով Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է կիսվել, ով անձամբ է նրա հետ շփվում: Իրականում ով է նա Նա ընդամենը մի քանի տարեկան է, բայց արդեն գումար է վաստակում, այս հրաշք երեխայի խոսքից կարելի է ենթադրել, որ բավականին ճարպիկ է, առաջին անգամ չէ, որ այդ ճանապարհին մոմ է վաճառում:
Ամբողջ տեսանյութի ընթացքում ամենահետաքրքիր պահն այն էր, երբ նա մի քանի անգամ իր հազիվ հասկացվող լեզվով բացատրում է Սուրբ Հովհաննես եկեղեցի տանող ճիշտ ճանապարհը:Իսկ վերջում բացում է մեքենայի դուռը և հետաքրքրությամբ հարցնում. ինչպես է բարձրանում մեքենայի ապակին…
Այս տեսանյութը պարզապես պետք է դիտել…