Հիմա ամոթա՞, որ 48 տարեկանում ես ուզում եմ երեխա ունենամ, շատ եմ ուզում, բայց աղջիկս դեմ ա, ասում ա խայտա ռակ ես անում

Ես 48 տարեկան եմ, երկու երեխա ունեմ՝ մի տղա ու մի աղջիկ: Երեխեքս արդեն մեծ են, ամեն մեկն ունի իրա կյանքը: Ունեն իրանց ընտանիքները: Ես ու մարդս մնացել ենք իրար հետ: Կյանքս դարձել ա միապաղաղ, ոչ մի հետաքրքրություն չկա: Մի շաբաթ առաջ իմացա, որ հ ղի եմ: Կյանքս լցվեց ուրախությամբ: Մարդս, որ իմացավ ասեց. Տես, եթե ուզում ես ունեցի, նայի քո հարմարությանը: Ես որոշեցի ունենամ էս երեխուն ու երեխեքիս հայտնեցի էդ ուրախ լուրը:

Տղես ուրախացավ, ասեց, ինչ լավա պուճուր կունենանք: Բայց աղջիկս շատ վատ արձագանքեց: Սկսեց վի ճել հետս:- Մամա, դու ինձ խայ տա ռակ ես անում, ի՞նչ կմտածեն կեսուր կեսրարս: Մարդիկ ի՞նչ կասեն, գնա ազատվի, քանի մարդիկ չեն իմացել, քանի փորդ չի երևում, ամոթա: Ես էլ պատասխանեցի. Ի՞նչ ուզում են մտածեն, էս երեխեն Աստծո պարգևա, ես կունենամ: Աղջիկս ասեց, որ մեր տուն չի գա, մեր հետ չի շփվի: Հիմա չգիտեմ ինչ անեմ: