Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք. Բաղադրիչներ ✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ 1,5 ալյուր 1 բաժակ շաքարավազ 0,5 բաժակ ջուր 150 մլ արևածաղկի ձեթ Պատրաստման եղանակը Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն: Այս 2 բաղադրիչներն իրար խառնել: Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց:
Այն այնքան պետք է եփել, մինչև ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով: Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի: Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում: Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի: Բարի ախորժակ: