Երբ հարսանիքից հետո սկսեցինք ապրել սկեսուրիս տանը, նա ասաց, որ պետք է հարմարվել միմյանց, հարգել միմյանց և այս տան կանոնները։ Ամուսնուս մայրը բացատրեց, որ ինքը դեմ չէ, որ մենք միասին ապրենք, բայց պետք է այնպես աներ, որ երկուսիս համար հարմար լինի: Ես առաջարկեցի բնակարան վարձել, իսկ ամուսինս ու նրա մայրը դեմ էին, քանի որ կարծում էին, որ այս կերպ մենք երբեք միջոցներ չենք հավաքի մեր բնակարանի համար։ Այսպիսով, մենք որոշեցինք ապրել և գումար խնայել:
Բայց օրեր անց հասկացա, որ նրա հետ մեկ տան մեջ ապրելն անհնար է: Սովորաբար նա է ճաշ պատրաստում, ես էլ զբաղվում եմ տնային մյուս գործերով: Նրան դուր չէր գալիս, երբ իր դրած իրերին ես ձեռք էի տալիս: Մի օր նա շտապ մտավ տուն, մի տոպրակ աղացած միս դրեց սեղանին ու արագ վազեց աշխատանքի։ Ես արդեն ճաշը պատրաստել էի, մսով ջեռեփուկ էի պատրաստել, նաև բրնձով ապուր, աղցան: Աղացած մսի տոպրակը դրեցի սառցարանը։ Աշխատանքից վերադառնալով նա մտավ խոհանոց ու հարցրեց.
-Որտե՞ղ է աղացած միսը: Եսասացի, որ այն տեղավորել եմ սառցախցիկում, որպեսզի չփչանա: Բայց նա այնպիսի աղմուկ բարձրացրեց, մեծ սկա նդալ սարքեց և ինձ ասաց, որ իր խոհանոցում ինձ տիրուհի չզգամ: Ես վի րավորվեցի, մտածում էի նա գոհ կմնա, միասին կճաշենք, բայց նա… Մի գիշեր ջուր էի ուզում խմել, մտնում եմ խոհանոց, սեղանին ձուկ կա։ Ես ձկանը ձեռք չտվեցի։ Իսկ առավոտյան խոհանոցից լսվեց սկեսուրիս գոռգոռոցը: Այս անգամ էլ ինձ մե ղադրում էր, որ ես դիտմամբ ձուկը չեմ դրել սառնարանը, որ փչանա, իսկ նա դրա համար այդքան գումար է վճարել։ Ես սկսեցի հավաքել իմ իրերը և ամուսնուս ասացի, որ գնում եմ ծնողներիս մոտ։