Ինչքան էլ քեզ սիրեմ, մորիցս շատ չեմ սիրի,-ասաց ինձ ուզող տղեն, բայց ես էլ տակ չմնացի, ասեցի, դե գնա ու մորդ էլ սիրի․․․Ես հանդիպում էի մի տղու հետ, երկու տարի շփվում էինք: Սայթով էինք ծանոթացել: Սկզբնական շրջանում գրվում էինք, հետո որոշե ցինք հանդիպել: Շատ գրավիչ ու հրապուրիչ արտաքին ուներ, տեսա ու ծնկներս թուլացավ:
Սիրավարվեցի խե նթի պես:Աշխարհում ամենից շատ իրան էի սիրում: Ուզում էի, որ նույն կերպ էլ ինքը ինձ սիրեր: Հոգատար էր, ուշադիր էր, իրա կողքին ես ինձ թագուհի էի զգում: Մի օր հարցրի. Ես քո թագուհին եմ, չէ՞: Ասեց. Չէ, իմ կյանքի թագուհին իմ մերս ա, քեզ ինչքան էլ սիրեմ, մորիցս շատ չեմ սիրի:
Ոնց որ եռման ջուր լցնեինն գլ խիս, ինձ թվաց կատակա անում, բայց նույնը կրկնեց, ասեց, որ կանայք շատ կան, երբ էլ ուզենա կին կգտնի, բայց մայրը մի հատա: Ես էլ ասեցի. Դե գնա մորդ էլ սիրի: Հասկացա, որ ինքը ինձ չի սիրում: Փաստորեն, եթե ես չլինեմ, մեկ ուրիշը կլինի: Իսկ սիրող մարդու համար սի- րած էակն անփոխարինելի ա: Ես ուզում եմ լինել միակը, այլ ոչ թե պարզապես կին: Ես երբեք չեմ հարգի այն մարդուն, ով իր մորը չի սիրում: Բայց մենք ունենք նաև անձնական կյանք և ունենք սիրելու և սիրված լինելու իրավունք: