4 տարի առաջ եղբայրս ինձ իր հարսանիքին չհրավիրեց: Ես գեր էի, 100 կիլոգրամ էի կշռում: Երևի իմ քաշով ես կվիրավորեի հարսի անբասիր ճաշակը։ Բայց եղբայրս պատվիրեց հարսնաքույրի զգեստները «կարել են, անվճար, որպես նվեր»: Ես հրաժարվեցի։ Ինչու պիտի նվեր անեմ մի հարսանիքին, որին ներկա չեմ լինելու: Մայրս պաշտպանում էր եղբորս տեսակետը և ես կռ վեցի մորս հետ: Նրան դուր էր գալիս իր հարսը: Բայց ես որոշեցի նրանց քիթը մի լավ տրորել:
Ընդամենը վեց ամսում ես կարողացա շուրջ 30 կգ նիհարել: Երկրպագու հանյտնվեց և ինձ առաջարկություն արեց: Ես ընդունեցի նրա առաջարկը: Ծանոթացրեց իր ընտանիքի հետ: Իսկապես հրաշալի մարդիկ են: Ինձ ամուսնուս ընտանիքում ընդունեցին անմիջապես և անվերապահորեն. այնտեղ երեխաների երջանկությունն ամեն ինչից վեր է։ Սկեսուրս ինձ սիրեց մեր առաջին իսկ հանդիպումից: Ես էլ՝ նրան: Վերջերս տեղի ունեցավ մեր հարսանիքը: Ես չէի հրավիրել ոչ մորս, ոչ էլ եղբորս ու նրա կնոջը:
Մայրս իմացել էր, թե ովքեր են իմ ամուսնու ծնողները: Նրանք մեծ հեղինակություն ունեին մեր քաղաքում: Մորս զանգը չուշացավ։ Նա խնդրեց այցելել, հանդիպել իր փեսային և նրա ընտանիքին։ Երբ նա եկավ մեր տուն, զարմացած շուրջն էր նայում: Նա ինձ նախատեց, որ ապրում եմ ճոխության մեջ և չեմ մտածում եղբորս օգնելու մասին: Ես մորս խնդրեցի այլևս իմ տուն չգալ: Ես ընտանիք ունեմ։ Նրանք ինձ այնտեղ սիրում են։ Եվ նրանց չի հետաքրքրում, թե որքան եմ ես կշռում: Նրանք պարզապես սիրում են ինձ: