Որդին մի քանի րոպեով եկավ մորը այցելության: Նրա համար տորթ էր բերել: Տորթը փոխանցեց մորը. «Սա քեզ համար է»: Մայրիկն էլ իր հերթին որդուն հանձնեց իր նվերը: Շատ թանկ iPhone էր, համարյա ամենավերջին մոդելը, շատ փող արժեր, ահավոր շատ: Մայրը մեկ տարի հավաքել էր: Նա աշխատում էր ու գումարը հավաքում էր, իր համար ոչինչ չէր գնում, խնայում էր ամեն ինչի վրա, որպեսզի կարողանար որդու համար նվեր գնել:
Կինը շատ էր կարոտում որդուն. Ոչ, որդին ողջ ու առ ողջ էր, նրա մոտ ամեն ինչ լավ էր։ Նա պարզապես շատ էր աշխատում, ուներ երիտասարդ կին, և մոր հետ խոսելու ժամանակ չուներ: Ամեն անգամ, երբ մայրը խնդրում էր զանգահարել, որդին պատճառաբանում էր, որ ունի կին, ընկերներ, գործընկերներ։ Որդին սիրում էր մորը, բայց ժամանակ չկար նրան զանգահարելու։ Ի պատասխան որդու բարձր և ապշած խոսքերի. «Սա քեզ համար է, որդիս: Երբեմն զանգիր ինձ, լա՞վ: Եթե չես կարողանում զանգահարել, գրիր:
Իսկ եթե չես կարողանում գրել, նկար ուղարկիր, լա՞վ։ Երբ հեռախոսը վերցնես ձեռքդ կհիշես իմ մասին, ես կիմանամ, որ դու հիշում ես ինձ: » Մեկ շաբաթ անց մայրս մա հա ց ավ։ Իսկ տղան, երբ վերցնում է հեռախոսը, լ աց է լինում։ Ամեն անգամ լ աց է լինում: Քանի որ նա այդպես էլ չզանգեց մորը: Կարծում էր, որ դեռ կհասցնի մոր հետ խոսել: Զանգեք և այցելեք ձեր ծնողներին որքան հնարավոր է ավելի հաճախ, մի թողեք այդ կարևոր գործը հետոյին, մի օր ուշ կլինի: