Շատերին է հայտնի այն տհաճ զգացողությունը, որի պատճառը ոտնաթաթի բութ մատի եղունգի՝ մսի մեջ ներաճելն է: Մեծ մասամբ այդ երևույթը ուղեկցվում է վնասված հատվածի այտուցով և կարմրությամբ, ավելի վատ զարգացումներ էլ են լինում, երբ թարախային պրոցես է սկսվում: Տնային պայմաններում կարելի է կանխել այդ տհաճ երևույթը, եթե դիմեք առաջարկվող միջոցներին:
1. Սխտոր
Սխտորը հակաբորբոքային հատկություն ունի: Ճզմած սխտորը դնել վնասված եղունգի վրա և սպեղանի դնել վրայից: Գործողությունը կրկնել այնքան, որ արդյունք տա:
Տնային պայմաններում ինչպես բուժել մսի մեջ ներաճած եղունգը
2. Սոխի հյութ
Սոխի հյութն իր հանգստացնող և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ կվերականգնի վնասված եղունգը: Կես գլուխ սոխը խառնել հինգ կաթիլ կիտրոնի հյութին և հարել բլենդերով: Քամել թանզիֆով և օրական երկու անգամ բամբակի օգնությամբ դնել վերքին:
3. Անգլիական կամ Էպսոնի աղ
2 լիտր ջուրն տաքացնել այնքան, որ հնարավոր լինի ոտքերը մեջը պահել: Ջրին ավելացնել ¼ բաժակ աղ, ոտքերը 15 րոպե պահել աղաջրում, հանել և տաք գուլպաներ հագնել:
4. Ջրածնի պերօքսիդ
1 լիտր գոլ ջրին խառնել ½ բաժակ ջրածնի պերօքսիդ և ոտքերը 15-20 րոպե դնել խառնուրդի մեջ: Հանելուց հետո չորացնել և գուլպա հագնել կամ վնասված հատվածը բինտով կապել:
5. Խնձորի քացախ
1 լ ջուրը տաքացնել, խառնել ¼ բաժակ խնձորի քացախ, ոտքերը դնել ջրի մեջ 20 րոպե: Այդ գործողությունը կատարել մեկ շաբաթ ամեն օր:
6. Vicks VapoRub քսուք
1 թեյի գդալ քսուքը խառնել մեկ շերտ ծեծած սխտորի հետ, քսել վնասված հատվածին և փաթաթել բինտով: Հինգ օր կրկնել գործողությունը քնելուց առաջ, առավոտյան հանել վիրակապը:
Հիշեք, որ այս բոլոր միջոցներին դիմելու ողջ ընթացքում դուք պետք է զգուշորեն կտրեք աճած եղունգը, որպեսզի այն երկարելով ավելի չցավեցնի մատը: