Սկեսուրս իրեն դրել է շատ ժամանակակից մի կնոջ տեղ։ Որոշել է իրեն հետևել, գնալ խնամքի, ինչպես նաև հանգստանալու։ ՈՒստի՝ կյանքում երկրորդ անգամ հազիվ ամուսնուն համոզել է, որ գնան ծով՝ Քոբուլեթի։ Նոր են հասել էնտեղ՝ երկար ու ձիգ ճանապարհով, բայց սկեսուրս կարծես ընդհանրապես հոգնած չէ ճանապարհից։ Րոպեն մեկ նկարներ է հրապարակում ծովի մոտից, տարբեր հագուստներով։ Հրապարակելն էլ հեռ հերիք չի, մի հատ էլ առանձին մեզ է ուղարկում, որ տեսնենք։
Ի դեպ, մեզ ասելով՝ ինձ ու ամուսնուս նկատի չունեմ, այլ իմ ամբողջ գերդաստանին։ Ուղարկել է մորս, հորաքրոջս ու անգամ հորս։ Իր հրապարակումներում էլ անընդհատ գրում է, որ իրենց մոտ շտ լավ է անցնում, որ ինքը այնքան է ծով սիրում։ Ախր, այ տիկին ջան, հասկացա՛նք, էլի։ Նոր չենք քեզ ճանաչում, որ ուզում ես տպավորություն թողնել։ Դեռ նոր են հասել, չեմ ուզում պատկերացնեմ՝ մի քանի օրց ինչ է լինելու։