Տղես գնացել, մի հատ խուլ գյուղից աղջկայա առել. էրեկ առաջին անգամ էտ աղջկան տեսա ու հլը հենց առաջին օրով ինձ ինչ ասեց ու արեց. շշմել, մնացել էի

Տղես նորմալ, կրթված Երևանի տղայա ու թե ոնց ա գնացել էս խուլ գյուղից աղջկան հավանել ու ուզում ա առնի, ես էլ եմ շշմած մնացել, բայց դե հիմա աշխատում եմ չխառնվեմ, բան չասեմ, որ վաղը մյուս օրը որ կյանքը չդասավորվի հանկարծ, չասի՝ մամ, դու էիր մեղավոր:

Էրեկ էլ էտ աղջկան առաջին անգամ բերել էր հետս ծանոթացնելու: Դուռը բացեցի, ընգավ վրես, մի փաթաթվել ա, պաչում ա ու ասում՝ բարև մամ ջան:

Այ մարդ ես էլ շվարել, մնացել եմ: Տենց առաջին անգամը էտ ինչ էմոցիոնալ էր, էն որ սկի իրար հետ բառ չէինք փոխանակել էլի դաժե:Ես էլ ձևական բաներ չեմ սիրում: Տենց մի թեթև բարևեցի իրան ու անցանք առաջ: Հիմա էրեկվանից մտքիցս դուրս չի գալիս էտ ամեն ինչև, մինչև հիմա տենց հիշում եմ շշմած ու չգիտեմ էլ, թե ինչ ասեմ:Հիմա ես չեմ, դուք եք, ասե՛ք, էտ նորմա՞լ էր: