Վայ հարևանս ընտրի պոպոքի մուրաբայի բաղադրատոմս ասեց, սենց լավ չէր ստացվել ոչմի անգամ

Այս մուրաբայի համար պետք է հավաքել պոպոկը դեռ կաթնային վիճակում , երբ դեռ նուրբ է և միջնապատերը դեռ չի հաստացած ու կոշտացած Կլպել կեղևը ամպայման ձեռնոցներով, որ ձեռքերը չսևանան և գցել ջրով կաթսայի մեջ պետք է մնա մինչև սևանա ջուրը փոխելով օրը 2 3 անգամ Այսպես թողնել մի 6 10 օր որից հետո դնում ենք կրի կրաջրի մեջ դա պատրաստվում է հետևյալ կերպ չհանգած կիրը խառնում են ջրի հետ(0,5կգ չհանգած կիրը 5 լիտր ջրին ) լավ խառնում են ձեռնոցներով վոր ձեռքերը չայրվեն ու ալերգիա չառաջանա

Պոպոկները լցնում են մեջը , լավ խառնում ու թողնում մի 3 4 ժամ( կան տնտեսուհիներ որ թողնում են 1օր բայց շատ պետք չէ թողնել ) Որից հետո հանում ենք լավ լվանում ու նորից թողնում ջրի մեջ 1 օր դրանից հետո եփում ենք խամ ջրով 10 րոպե, որ կրի համը դուրս գա Հանում ենք միջից ու ծակծկում կամ ասեղով կամ պատառաքաղով Որից հետո եփում ենք եռացրած շիբաջրով որի համար 5 լիտր ջրին լցնում ենք 75 գրամ ՇԻԲ( квасцы) հանում եք շիբաջրից Դրանից հետո ես եփում եմ ևս

10 րոպե թույլ շաքարաջրի մեջ ու թափում այդ ջուրը Որից հետո պատրաստում ենք շաքարաջուրը ( сироп@ ) որի համար 1 կգ պոպոկին 1,5 կգ պեսոկ( 100 հատ պոպոկին 1,5 2կգ պեսոկ և 2 2,5 լիտր ջուր) Լավ խառնել և եփել սիրոպը քաշում ենք վրայի պեսոկից առաջացած քափը Ես սիրոպի մեջ գցում եմ համեմունքները Մառլյայի մեջ փաթաթում եմ ու գցում մեջը երբ արդեն համը տալիս է , հանում եմ Բայց եթե ցանկանում եք կարող եք գցել մեջը Ես լցնում եմ

2 մեծ կտոր դարչին, 25 հատ մեխակի հատիկներ և լիմոնի աղ , որ մուրաբան չշաքարակալվի Պետք է պոպոկները այնքան եփվեն մինչև սիրոպը դառնա թափանցիկ բայց ոչ շատ թանձր Եփում եմ 3 անգամյա ձևով եփել հետո սառեցնել նորից եփել էտպես մի 3 անգամ մինչև պոպոկը լրիվ եփվի վերջնականապես Դարչինի ու մեխակի հարաբերությունը կարող եք փոփոխել ըստ ձեր ցանկության նայած թե դուք ոնց եք սիրում ԼՑՆԵԼ ԲԱՆԿԱՆԵՐԻ ՄԵՋ և ՏԱՔ ՏԱՔ ՓԱԿԵԼ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!!!