Հայաստանում բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի կյանքով են ապրում թոշակառուները։ Բարդ կենցաղ, ծանր խնդիրներ, որոնց լուծումը քիչ դեպքերում է տրվում, քանի որ խնդիրը լուծելու համար միշտ գումար է անհրաժեշտ, որը թոշակառուները միշտ չէ, որ ունեն։՝ Այդ օրն էլ իմ՝ միայնակ թոշակառուիս համար սովորական օր էր։ Թոշակս արդեն վերջանում էր, վերջին կոպեկներով գնացել էի խանութ՝ հաց ու ձեթ գնելու։
Հազիվ մոտեցա դրամարկղին, մեկ էլ մի երիտասարդ ծանր իրերով եկավ ու ասաց․ «Տատիկ ջան, մի կողմ անցիր, իմ հերթն է»։ Ասացի՝ իմ հերթն է, նա էլի պնդեց։ Չուզեցա կռիվ անել ու հերթս զիջեցի նրան։ Այնքան դժգոհ էի, ինչ ասես, որ չմտածեցի էդ տղայի մասին, մեկ էլ վերջում ասաց․ «Ձեր հացն ու ձեթն էլ տվեք ինձ»։ Շփոթված տվեցի, վճարեց ամբողջի համար ու ասաց․ «Այս ամբողջը Ձեզ համար եմ առել, տատիկ ջան»։
Նենց վատ զգացի ինձ, նենց հուզվեցի։ Աստված երկար կյանք տա էս երեխուն, սովից փրկեց։