Վայ ոնց տանել չեմ կարողանում կիսուրիս գյուղի բարեկամներին։ Նախ մեկը մեկից միամիտ են, հետո էլ մեջները նենց փնթիները կան, նայում ես սիրտդ խառնումա։ Որ լսում եմ դրանք պետքա գան մեր տուն ես չգիտեմ իմչ եմ լինում։ Բա որ կիսուրիս քուրնա որոշում գա, էդ ժամանակ պիտի տան մեջ հակագազերով ֆռանք։ Վրից ինչ հոտ ասես չի գալիս, էլ գոմի, էլ պանրի, էլ ինչի ասես։
Էս քանի օրա էլի եկելա, պիտի շուկայում տանեն կարտոշկա ծախեն։ Առաջին օրը եկավ, էլ չդիմացա, ասեցի՝ մոք կարողա՞ մտնես մի հատ լողանաս, շորերդ էլ լվամ, սիրուն հագնես նստես։ Ասումա՝ կարողա գիտես հորդ տուննա աղջիկ ջան, էդ անտեր ջուրը ձրի չի։ Ես երբ ուզեմ կմտնեմ կլողանամ, քեզնից չեմ հարցնելու։