Հաճախ եմ լսում այնպիսի պատմություններ, որ մարդիկ կռվում են իրենց խնամիների հետ, թշնամանում, վատ հարաբերություններ ունենում իրար հետ՝ մի ինչ- որ անիմաստ երևույթի պատճառով։ Ախր չէ՞ որ բոլորն էլ միայն ու միայն մի բան են ցանկանում՝ իրենց զավակների երջանկությունը, ուրեմն՝ ի՞նչ կարիք կա վիճելու։
Հիմա մի պատմություն պատմեմ։ Ուրեմն՝ մենք խնամիներով շատ մոտ ենք։ Բայց մի անգամ իմացանք, որ մեր հարսնացուն ու որդին կռվել են ու ցանկանում են բաժանվել։ Այ մարդ, տենց ո՞նց կլինի։ Որ իմանանք՝ իրար չեն սիրում, էլի որ թող բաժանվեն, բայց որ զգում ես՝ ինչ ջերմ զգացմունքներ ունեն իրար հանդեպ, ո՞նց թույլ տաս նման բան։
Սենց բան մտածեցինք խնամիներով։ Ասեցինք՝ խնամի ջան, դուք ձեր աղջկան մի նվեր առեք, տվեք՝ մեր տղայի անունից, մենք՝ մեր տղայինք՝ ձեր աղջկա անունից։ Էդ նվերները տվեցինք, զանգեցին, գրեցին իրար, բարիշեցին, անցավ-գնաց։ Բարեկամությունը լավ բան ա։ Մենք խնամիներ չենք, մի ընտանիք ենք։