Մի անգամ խանութից դուրս էի գալիս՝ առևտուրս արած, երբ որ տեսա․ որ մոտ 10 մետրի վրա մի տատիկ հազիվ է քայլում՝ իրերի ծանրությունից։ Միանգամից խիղճս տանջեց։ Մետոցա, օգնությունս առաջարկեցի, որից տատիկը չհրաժարվեց։ Վերցրի իրերի կեսից ավելին ու տատիկին տուն ուղեկցեցի։
Երբ հասանք շենքի մոտ, տատիկն ասաց, որ մնացած հատվածն ինքը կտանի, սակայն թույլ չտվեցի էդպես վարվել և ինքս օգնեցի տատիկին՝ վեր բարձրացնել ծանր տոպրակները։ Բայց ներս մտնելով ու տատիկի տանը եղած էս մարդուն տեսնելով՝ ուղղակի ապշեցի, խոսքեր անգամ չունեմ։
Երբ մտանք տատիկի տուն, բազմոցին մի երիտասարդ տղա էր պառկած։ Տատիկը մեղավոր հայացքով նայեց ինձ ու միայն մի արտահայտություն արեց՝ թոռս է, քո տարիքին։ Պարզվեց՝ Ռուսաստանից է եկել և ողջ օրը բազմոցին է անցկացնում տատիկի թոռնիկը։
Ի՞նչ ասեմ, ամոթները լրիվ կորցրել են էս մարդիկ։ Խեղճ տատիկ, ամեն օր ծանր-ծանր պիտի տուն բերի, որ էդ անպետք թոռին պահի։