Ես ու հարսս իրար հետ նույն հարկի տակ ենք ապրում: Իրա հետ ուղղակի ահավոր ա ու շատ դեպքեր են էղել, որ դուրս չի էկել, բայց ձեն չեմ հանել, բայց դե էլ էրեկ չկարացի դիմանայի:.
Հարևանիս կանչել էի կոֆե խմելու, հարսիս էլ ասեցի, որ էրկու բաժակ կոֆե դնի, էն էլ բերեց դատարկ բաժակները շպրտեց դեմներս: Եռման ջուրը լցրեցին գլխիս էտ պահին, չդիմացա ու հենց հարևանիս մոտ սկսեցի կռվել:
Ասեցի՝ չես ամաչո՞ւմ, մի բաժակ կոֆեն ինչ ա, որ դժվարանում ես դնես: Ասեց՝ հոգնել ու զզվել եմ ես արդեն էս ձեր ամենօրյա կոֆեներից, հելեք, ինքներդ էլ դրեք: Խեղճ հարևանս շշմած նայում էր, հետո էլ հելավ, թողեց ու գնաց: Չեք պատկերացնի, թե ինչ վատ զգացի ես էլ ինձ: