Չգիտեմ, թե հիմա ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու ու շարունակելու կյանքը, երբ գիտեմ, որ ամեն բան այլևս առաջվանը չէ։ Չնայած միայն մի հույս կա՝ ապագան, որի հետ էլ կապված են իմ բոլոր սպասելիքները։ Հիմա, երբ արդեն քիչ, թե շատ ուշքի եմ եկել, ի զորու եմ պատմել իմ պատմությունը, որ մարդիկ, եթե ինձ նման նույն իրավիճակում են հայտնվել, ճիշտ կողմնորոշվեն ու շարունակեն կյանքը։
Ես ու ամուսիսն իրար շատ էինք սիրում։ Իրար համար ամեն բանի ընդունակ էինք, ամեն ինչի պատրաստ։ Սերն ապացույցների կարիք չուներ, և ոչ էլ նման մանկամտություն էինք ունենում իրարից նման բան պահանջելու։ Սակայն կյանքն այլ բան էր նախատեսել մեզ համար։ Մենք, որ առանց իրար մի օր անգամ չէինք մնացել, հիմա արդեն՝ ամուսնանալուց հետո պիտի բաժանվեինք տարիներով։
Բանն այն է, որ ամուսինս ԱՄՆ քաղաքացի է, իսկ ես՝ Հայաստանի։ Մեր միավորման թղթերում անհարթույթուններ ու խնդիրներ կային, և ես առաջիկա երեք տարին փաստորեն չեմ կարող գնալ ԱՄՆ՝ ամուսնուս մոտ։ Էնքան եմ աղոթել, որ Աստված մի դուռ բացի՝ կամ ինձ տանի էնտեղ, կամ նրան թողնի էստեղ։ Հրաշքի էի սպասում, բայց չեղավ․ հիմա ստիպ ված ամուսինս վեր կացավ, հարսանիքից հետո շատ շուտ գնաց ԱՄՆ՝ երեք տարով։ Ախր ինչի՞ սենց շուտ գնացիր։ Ատում եմ բաժանումները, բայց երբ ամեն բան անցնի, հաստատ ավելի լավ կլինի։