Ընկերոջս հետ վաղուց ենք ընկերություն անում ու վերջապես հասել էր էն պահին, որ պետք ա գնայինք ու ամեն մեկս դիմացինի ընտանիքի անդամների հետ ծանոթանայինք:
Վերջապես հասավ էտ սպասված օրը ու գնացինք ընկերոջս ընտանիքի անդամների հետ ծանոթանալու: Մի հատ բուկետ առա ու գնացի:Ապագա սկեսուրս էտ բուկետը որ տեսավ, մի հատ քմծիծաղ տվեց, հետո ասեց՝ էս որտղի՞ց ես առել, էնքան էլ թարմ չեն էրևում:
Վայ նենց վատ զգացի ինձ: Տրամադրությունս լրիվ ընգավ: Էն որ արդեն անհամբեր պասում էի, թե երբ ա ժամանակն անցնելու, որ հելնեմ ըտեղից ու գնամ տունԵրբեք չէի պատկերացնի, որ առաջին հանդիպումը սենց կդասավորվի: Ընկերս էլ զգաց, որ նեղվել եմ շատ, ասեց՝ բանի տեղ մի դիր, մաման ա էլի, բայց դե չի լինում բանի տեղ չդնել: