Քաղաքն իհարկե նույն իր տեսքն ունի, սակայն այն փոփոխվել է լիովին իր կոլորիտով, ինչպես նաև ապրելու ժամանակներով։ Երևանն իսկապես այն ուրախ քաղաքն էր, որտեղ քայլում էին նաև մեր մեծերը։
Թամանյանական յուրօրինակ իր ճարտարապետությամբ մշտապես այն գրավում էր նաև զբոսաշրջիկներին։ Մեր օրերում իհարկե առավել քան նորակառույց շինություններն են դարձել գերակշիռ մաս, ինչպես նաև քաղաքի նկատմամբ որոշակի անտարբերությունը։
Շատերն են այսօր լքում նաև քաղաքը, սակայն այն շարունակ բոլորի վերադառնալուց իր գիրկը բաց դիմավորում է նրանց։ Մեր օրերի ներկայիս կոլորիտն ասես փոքր ինչ այլ է։ Երբ չկան այն անկեղծ հայացքներն ու անկեղծ դեմքերը, քանի որ այդ ամենին փոխարինելու է եկել առավել քան հոգսաշատ մարդիկ և ինչու ոչ նաև մեկը մյուսի հանդեպ անտարբերությունը։
Սակայն պետք է մշտապես առաջ նայել և ունենալ այն հույսը, որը բոլորին միշտ վերջին պահին փրկում է։ Անգամ քաղաքն իր տարբեր ժամանակներով շարունակ նույն սերն է վայելել։