Մեր բակում մի ընտանիք էր ապրում, շատ աղքատ էին, հացի փող չունեին: Վեց երեխա ունեին: Իրանց մի տղեն մեր հասակակիցն էր, բայց մենք իրա հետ չէինք շփվում, ձեռ էինք առնում: Մեզ որ տեսնում էր, մկան նման ծակ էր ման գալիս, որ մտներ: Ինչ մեղ քս թաքցնեմ, մի քանի անգամ էլ ծե ծել ենք: Մեր արևին ինքնահաստատվում էինք:
Ամեն առավոտ էդ տղեն հարևանների զիբիլը թափում էր, ու 50 դրամ էին տալիս: Էնքանա էղել, որ ձեռից խլել ենք փողը կամ էլ ստիպում էինք, որ մեր համար մարոժնի առնի: Չէինք հասկանում, որ էդ փողով իրա մաման տան համար հաց էր առնում: Հետո իմացանք, որ իրա մաման ու պապան հաշ ման դամ էին:
Արդեն 17 տարի անցել ա, սաղս մեծացել ենք: Հիմա դառել ա գործարար, սեփական բիզնես ունի: Նոր տունա առել, ընտանիքին տարել ա: Մի օր տեսա եկավ թազա սև ջիփով: Դուրս եկա, ջերմ բարևեցի: Իմացա, որ օգնում ա մեր շենքում ապրող մի ուրիշ անապահով ընտանիքի: Ով ով չէ, ինքը լավ գիտի, թե ինչ բանա աղքատությունը: Որ ճիշտն ասեմ, հիմա ամաչում եմ մեր արածների համար: