Փորձառու կանայք երբեք դեն չեն նետում թերթերը, որոնք վաղուց մի քանի անգամ ընթերցվել են: Պարզվում է, դրանք շատ օգտակար են խոհանոցում: Հմուտ տնտեսուհիները դրանք օգտագործում են խոհանցում, պահարանները ճարպից ու յյուղից փրկելու համար: Պարզապես թերթերը փռում են պահարանների վերևում: Գատնիք չէ, որ պահարանների վերին հատվածը ուշ ուշ է մաքրվում, այդտեղ կուտակվում է յուղի շերտ, որը դժ վար է մաքրվում: Եվ եթե պահարանի վրա թերթ է փռվում, ապա յուղը, ճարպը նստում է թերթի վրա:
Ամիսը մեկ անգամ կարող եք փոխել թերթերը և պահարանի վերին մակերեսը պաշտպանված կլինի: Կարծում եմ՝ այն դիզայներները, ովքեր պաստառի փոխարեն թերթեր են սոսնձում, այս մեթոդի մասին իմացել են հին մարդկանցից և օգտագործել այն իրենց նպատակների համար։ Մեկ անգամ այս հնարը կիրառելուց հետո կհամոզվեք, որ սա շատ օգտակար է և չի պահանջում առանձնահատուկ հմտություններ: Ձեզ անհրաժեշտ կլինեն թերթեր և մի քանի րոպե ժամանակ: Արդյունքում ձեր պահարանների վերին հատվածը միշտ կլինի պաշտպանված: