Ինչպե՞ս մաղադանոսից պատրաստել մաշկը մաքրող և սպիտակացնող միջոց․ Հրաշք բաղադրատոմս

Մաղադանոսը շատ հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, իսկ իր հյութի մեջ պարունակում է եթերային յուղ, որոնք հարուստ են մանգանով և կալիումով։ Դրա համար այն շատ օգտակար է բարձր ջերմության, թուլության և հյուծման դեպքում։ Ինչպես նաև օգտակար է միզուղիների և լյարդի հիվանդությունների, դիաբետի և աչքերի բորբոքման դեպքում։


Այն նաև պարունակում է հզոր վերականգնող և սպիտակացնող միջոցներ, որոնք շատ հաճախ օգտագործվում են կոսմետիկայի մեջ։ Մաղադանոսը թարմացնում և սպիտակեցնում է, վերացնում է սև կետերը և պզուկները և հաղորդում է մաշկին առողջ տեսք։

Ինչպե՞ս պատրաստել մաղադանոսից քսուք՝ մաշկը մաքրելու և սպիտակացնելու համար։

Ձեզ հարկավոր է․

2 ճաշի գդալ մաղադանոսի կտրած տերևներ,
1 թեյի գդալ կիտրոնի հյութ (կարելի է փոխարինել նույն քանակությամբ խնձորի քացախով),
1 բաժակ ջուր։
Պատրաստումը․

Եռացրեք ձուրը և ավելացրեք մաղադանոսի տերևները։ Թողեք թուրմը 15 րոպե թույլ կրակի վրա, այնուհետև հանեք կրակից և թողեք, որ սառի։ Թուրմի վրա ավելացրեք կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ և լցրեք այն ապակե տարայի մեջ։ Պահպանեք սառնարանում։

Օգտագործել այս քսուքը հարկավոր է օրվա մեջ երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։

Ընդամենը մեկ ամսից դուք կտեսնեք հիանալի արդյունքները։ Բորբոքումը կանցնի, ծակոտիները կնեղանան, իսկ մաշկը կդառնա սպիտակ և գեղեցիկ։