ես ու ամուսինս աչքի չենք ընկնում մեր հագուկապով։ Չենք գնում թանկարժեք խանութներից զգեստներ, չենք վարում ճոխ կյանք։ Ամեն անգամ, երբ ինչ- որ առիթի են հրավիրում, ես հագնում եմ իմ ունեցած շորերից ինչ-որ մեկը ու ընդհանրապես չեմ անհանգստանում, թե ինչ կարող են ոկղքից ասել։
Ամուսինս էլ ինձ նման է։ Նրա համար նույնպես էական չեն հագուստների արժեքները, ձևն ու անգամ ոըճը։ Մի խոսքով՝ հագնում ենք մեր ունեցած շորերը, ոչ ավելին։Դրա համար միշտ լսում եմ, որ մեր հետևից ասում են՝ գեղացիներ։ Դե, հասկանում եմ, երևի երբեմն իրար ընդհանրապես չսազող շորեր ենք հագնում, բայց մի շատ կարևոր բան կա։
Բանն այն է, որ ես ու ամուսինս աղքատ ու գեղացի չենք։ Ունենք գյուղական ծագում, որով հպարտ ենք, բայց նշեմ, որ այնքան մեծ հնարավորություններ ունենք, որ մեր ուզած զգեստները կարող ենք գնել։ Մծե կարևորություն չենք տալիս, թե չէ բարդ չէ մեծ ընկերության սեփականատիրոջ ըհամար զգեստներ գնելն իր կնոջ համար։ Էնպես որ, հարգելիներս, մի բան ասելուց առաջ մտածեք։ Գեղացին հենց էդ բառն օգտագործողներն են։