Մեր ժամանակ ուրիշ էր էլի ժողովուրդ ջան, սեն ցբաներ չկար այ մարդ, մեծ հարգել կար, բան կար։ Հիմիկվաններն էս ի՞նչ են, անդաստիարակ լակոտներ են սաղ։ Չնայած իրանց մեղադրելու չի, ծնողները, որ սաղ օրը հեռախոսները ձեռներին չնստեն, երեխեքը էդ օրի չեն լինի։՝
Էդ անտեր ինտերնետից, որ մեկ-մեկ կտրվեն իրանց երեխեքի դաստիարակությամբ զբաղվեն մի քիչ էլ, հաստատ ավելի լավ կլինի ։
Մի քանի օր առաջ մտել եմ խանութ առևտրի։ Մի հատ տղա երեխայա կանգնած, երևի 13-14 տարեկան կլիներ։ Հերթի մեջ կանգնած ենք, մեկ էլ եկավ ինձնից առաջ անցավ։ Ասում եմ ազիզ ջան տենց չի կարելի, պետքա գնաս հերթի վերջում կանգնես, սպասես։
Ասումա լավ մորքուր ջան խի ես կռիվ սարքում, հեսա արագ առնում եմ դուրս գամ։ Ասեցի նախ առաջին նորմալ խոսա, ասումա ոնց որ պետքա տենց էլ խոսում եմ։ Ու արագ իրա փողը տվեց դուրս եկավ։ Դրա մորը որտեղ բռնեմ հանելու եմ օդերով։