Հրաշալի է, եթե և՛ մայրը, և՛ տատիկը իրենց դաստիարակությունն ակտիվորեն մտցնեն երեխայի կյանք։ Բայց որոշ ծնողներ չեն սիրում, երբ ավագ սերունդը չափից դուրս միջամտում է իրենց երեխաների դաստիարակությանը։ Պատահում է, որ որոշ հարցերում սերունդների կարծիքները չեն համընկնում։ Երբեմն երեխայի մայրը ստիպված է լինում իր ծանրակշիռ խոսքերն ասել, երբ տատիկը սկսում է անհարկի կիրառել իր դաստիարակության տեխնիկան երեխայի նկատմամբ:
Հնարավո՞ր է փոխզիջումների գալ մոր, տատիկի և երեխայի միջև ստեղծված իրավիճակում։ Երեխան չպետք է լինի մոր կամ տատիկի ընտրության արանքում։Նման խնդիր ունի հիմա Անահիտը:
«Բարև ձեզ ես ունեմ լուրջ խնդիր սկեսուրս անընդհատ գալիս էր ու ստիպում ո երեխաս իրան մամա ասի , իր մոտ միշտ ասում էր որ ինքնա իրա մաման ոչ թե ես:Ու մի շաբաթ է բալիկս սկսեց նրան մամա ասել, իսկ ինձ անունով ասում էր ՝Ան , հուսահատվել եմ չգիտեմ ինչ անել, ինչ խորհուրդ կտաք»