Ամուսնուս ընտանիքը մեր քաղաքի ամենահարուստ ընտանիքներից մեկն էր: Մեծ խանութ ու ռեստորան ունեին ու դրա համար էլ ծնողներս ամուսնացրին հետը, ինչա թե ապահովված կյանք կունենամ: Ամուսինս էլ տեսքով տղամարդ էր ու առաջին հայացքից դուրս եկել էր, դրա համար ինքս էլ դեմ չեղա ու ամուսնացանք:4
Մենակ հետո հասկացա որ երջանկությունը ոչ տեսքի, ոչ էլ ունեցվածքի մեջա: Պարզվեց ամուսինս լուրջ խնդիր ունի խմիչքի հետ ու հերիքա մի փոքր շանս ունենա միանգամից խմումա:
Մի քանի տարի առաջ կեսայրս մահացավ ու ամբողջ ունեցածը մնաց մարդուս, բայց նա էլ սկսեց սաղ քամուն տալ, ծախել ու հարբել: Մի կերպ մոր հետ համոզեցինք ու պառկացրեցինք հիվանդանոց բուժվելու: Էտ ժամանակի ինչ ունեինք հնարավոր ծախեցինք, հույսով որ գոնե կախումը կանցնի:
Արդեն ահագին ժամանակա խմիչք չէր տարել բերանը ու բուժումից հետո գործի էր անցել տաքսի էր քշում, բայց երեկ նորից հարբած տուն եկավ, վրեն հալ չկար, բայց որ իմացա որտեղա խմել, ընդհանրապես գլուխս կորցրի:
Գնացել էր քրոջ տուն, նա էլ սեղան էր դրել որ հաց ուտեն հետն էլ տանը եղած խմիչքներն էր շարել սեղանին մարդս էլ ընգել էր քրոջ մարդու խելքին ու սաղ եղածը խմել էին: բա լավ դա էլ քուրա, տեսավ ինչքան դժվար բուժեցինք ախպորը, փոխանակ օգնի մի բան էլ կողքից ավելիա վատացնում: