Էսօր ես ու հարևանս որոշել էինք խոզ մորթեինք, առավոտից էտ գործի վրա էինք ու ահավոր շոգ էր: Ասեցինք՝ մի քիչ նստենք, հանգստանանք, շունչ քաշենք, հետո էլի կշարունակենք մեր գործը:
Տենց նստեցինք խոզից ահակին հեռու ու սկսեցինք համ կոֆե խմել, համ էլ խոսալ մեր համար:Մեկ էլ տենամ թոռներս վախեցած էն կողմից գոռալով գալիս են, ձեռիցս քաշում են ու ասում են՝ պապի, արի հլը, տես ինչ ա կատարվոմ խոզի մոտ: Ես ասեցի եսիմ ինչ ա էղել, որ թեռներս տենց սարսափա էին:
Վազելով գնացի ու ի՞նչ տենամ, մի քանի ճանճ էկել, նստել էին խոզի վրա, էրեխեքն էլ վախեցել էին, իրանց թվացել էր, որ խոզին ուտում էին, դրա համար տենց սարսափել էին:Հարևաննիս էկա պատմեցի, մի լավ ծիծաղեցինք, հանգստացանք, հետո հելանք ու շարունակեցինք մեր գործը: