Կնոջս շատ եմ սիրել ու մինչև հիմա էլ սիրում եմ, չնայած որ մեր համատեղ կյանքը չստացվեց, բայց մեկա սիրտս ուրիշի չի կպնում: Համալսարանում էինք ծանոթացել ու 6 տարի ընկիերություն արեցինք, մինչև երկուսս էլ ավարտեցինք ու անցանք աշխատանքի:
Ես ծնողներիս միակ երեխեն եմ ու միշտ մտածել եմ որ ամուսնանալուց հետո էլ պիտի ծնողներիս հետ ապրեինք, քանի որ մեծ ու հարմար տուն ունեինք: Ապագա կինս էլ մորս հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն, նույնիսկ հարսանիքին միասին էին պատրաստվում, խանութներով գնում ու պատրաստություն տեսնում:ա
Բայց միասին ապրելուց ընդամենը մի քանի ամիս անց ամեն ինչ փոխվեց, կինս ու մայրս լեզու չգտան ու տանն ամբողջ օրը կռիվ էր: Կռիվներից մեկի ժամանակ էլ հայր շատ կոպիտ վիրավորեց կնոջս նա էլ իրերը հավաքեց ու դատար դիմեց բաժանվելու համար:
Բաժանվելուց հետո էլ գնաց երկրից, հորքուր ուներ Ռուսաստանում, գնացել էր իրա մոտ ինձ էլ նամակ թողել որ տեսնել չի ուզում ու դատավարությունների ժամանակ էլ չէինք հանդիպում, քանի որ մենակ իրա փաստաբանն էր գալիս:
Բաժանվելուց անցելա արդեն 7 տարի ու էն օրը պատահաբար գնա էջը ինտերնետում, ազգանունը ուրիշ էր, ինքն էլ ամուսնացած էր ու երեխաների հետ էր, նկարներից մեկում էլ երեխայի ծնունդն էր ում տորթի վրա 7 թիվն էր: Հիմա տեղս չեմ գտնում, փաստորեն կինս բաժանվելուց հղի էր ու հատուկ փախել էր երկրից որ չգտնեմ իրան: Հիմա չգիտեմ ինչ անեմ, ոնց երեխուս գտնեմ, էջին գրում եմ չի արձագանքում: