Հարևանուհուս հետ շատ մոտ եմ ու ազատ ժամանակ ինձ միշտ կանչումա սուրճ խմելու։ Բացի էդ էլ դպրոցում թոռանս դասատուներիցա ու երեխեն իրա մոտա պարապում։ Ամեն ամգամ մի հետաքրքիր բան պատմումա, որ հավաքվում ենք սուրճ խմելու։ Ասում էր, որ վերջերս քրոջ ըղայի նշանդրեքին էին գնացել ու նենց բանա իմացել, որ հավատը չէր գալիս։ Պատմում էր, որ քրոջ տղան արդեն մի անգամ բաժանվածա եղել։ Հիմիկվա կնգա հետ էլ մի տարիա չկա, որ շփվում էին, բայց շուտ էին սիրահարվել ու երկուսի տարիքն էլ արդեն անցել էր շատ ընկերություն անելու համար…
Էդպես արագ ընտանիքմերով հանդիպել էին, որոշել էին շուտ նշանեին, ամուսնացնեին, որ ուղարկեին ախպոր ընտանիքի մոտ՝ Ամերիկա։ Էդպես հարևանուհիս պատմումա, որ խնամիների կողմի հետա ծանոթանում, էդ աղջկա հետա խոսում։ Ամեն ինչ շատ լավ անցնումա, էդ աղջիկը իրա վրա շատ լավ տպավորությունա թողնում։ Բայց հետո, որ արդեն ամեն ինչ վերջանումա, հյուրերը արդեն կամաց֊կամաց գնում են։ Մնում են իրանք ու մի քանի հոգի, էդ պահին մի հատ տղա խմած գալիսա ու էդ աղջկա թևից բռնելով ուզումա դուրս հանի ըտեղից։
Մոտիկանում են դրանից հարցնում են, թե ովա։ Բոլորը իրար են պառնվում, հարսն ու մերը ամեն ինչ անում են, որ դրան տանեն, էդ բերանը չբացի։ Ու էդ պահին էլ տղեն պատմում, որ էդ աղջիկը իրան ու նշանածին մատների վրա ֆռացնումա։ Էդ տղայի հետ ընկերություն էր անում, հետո էդ տղան գնումա Ռուսաստան, որ փող ուղարկի դա էլ հետը գնա։Բայց էդ շուստրի լիրբը ստեղ ավելի հարուստ ու հարմար տղայա գտնում ու որոշումա նրանից թաքուն ստեղ նշանվի։ Էն հարիֆն էլ ընտեղ դրնա սպասում, բայց, որ միամիտ նկարը տեսնումա սայտով հասկանում, թե դա գլխին ինչ օյինա բերել ու նույն օրն էլ թռնումա Հայաստան