Փոքր տեգրս տանը մանկուց արտոնյալի կարգավիճակա ունեցել: Ամուսնուցս 10 տարի փոքրա ու սովորա որ ամեն ինչ պատրաստնի պիտի ստանա: Երբ մենք ամուսնացանք ինքը դպրոցական էր:
Դպրոցականից դժվարա ինչ-որ ակնկալիքներ ունենալ ու սպասել տնային հարցերում օգնություն: Ինքը իմ համար տան փոքր երեխան էր, ում պետք էր խնամել ու հոգ տանել: Բայց հիմա եմ հասկանում, որ հենց այդ վերաբերմունքով ուղղակի անբան ու ինքնահավան ենք մեծացրել, ով մենակ պահանջել գիտի:
Անցած տարի որոշեց, որ պիտի ամուսնան ու պահանջեց իր համար մեծ ու ճոխ հարսանիք, թեև արդեն 26 տարեկան ու դեռ 10 դրամ աշխատավարձ տուն չի բերել: Բնականաբար ինքը ստացավ իր ճոխ հարսանիքը, հետն էլ Եվրոպա ճամփորդության ուղեգիր՝ մեղրամսի համար: Հետո էլ իրենից էլ ավելի անբան կնոջ հետ նստեց մեր ընտանիքի վզին:
Ոչ ինքնա աշխատում, աչ կինը ու էդքանով հանդերձ տան գործ էլ չի անում: Անգամ Ճաշը ես կամ կիսուրս ենք պատրաստում, նայած ով ավելի շուտ կհասնի տուն աշխատանքից: Էն օրն էլ որ չտեսա մարդ ու կնիկ տեղաշորին պառկած ինչ են անում գլխիս խաչը թռավ: Պարոնն ու տիկինը որոշել են գնան Եգիպտոս հանգստի, թե բա հոգնել են տանը պարապ պառկելուց: