Հարևանս երբեք էլ չի թաքցրել որ հավանումա ինձ: Ամուսնուս մանկության ընկերնա, նույն շենքում են մեծացել ու երբ ամուսնանալուց հետո տեղափոխվեցի այդ շենք ապրելու ինքը միշտ առիթ էր ման գալիս, որ գա մեր տուն, միշտ օգնություն էր առաջարկում:
Մտածում էի դե ամուսնուս ընկերնա դրա համարա սիրալիր ու միշտ պատրաստ օգնելու, բայց տարիների ընթացքում հասկացա որ իրականում պատճառը ես եմ: Նույնիսկ մի անգամ առաջարկեց փախնենք միասին, բայց ես միանգամից մերժեցի ու վախեցրի, եթե մյուս անգամ էլ նման առաջարկներ անի ամուսնուս կասեմ:
Բայց հիմա փոշմանել եմ: Մարդս արդեն մի քանի տարիա խոպանա, ամիսներով երեսը չեմ տեսնում, իսկ հարևանս շարունակումա ուշադրություն դարձնել ու միշտ հասնել օգնության: Էն անգամ էլ նորից առաջարկեց հանդիպենք: Ասաց որ ինձ տեսնելու առաջին օրվանից սիրահարվել ու չնայած ամուսնացած լինելուց փաստին ուզումա միասին լինենք: Չգիտեմ ի՞նչ անեմ, իսկ կարողա հենց ինքնա իմ բախտը մարդս էլ թող ընդեղ մի ռուս գտնի իր համար: