Ծննդյանս օրերը հիմնականում չեմ նշում։ Նրանից չէ, որ շատ պասիվ մարդ եմ կամ ուրախ չեմ ծնունդովս, ոչ, բոլորովին։ Պարզապես չեմ սիրում ուշադրությունն ինձ վրա գրավել, օրն ամբողջությամբ ինձ նվիրել։ Հենց դա է պատճառը, որ ծննդյանս տոնն անց եմ կացնում ընտանիքիս հետ։
Հարսս այս ծննդյանս օրը փորձում էր տոն դարձնեկ։ Եկավ մեր տուն, ասաց՝ մամ ջան, արի դուրս գանք, մի տեղ նստենք։ Մի կերպ համոզեց, որ գնամ, չէի ուզում։Գնացինք սրճարան քաղցրավենիք վերցրինք, նստեցինք։ Մի պահ սեղանի մոտից բացակայեցի, վերադարձա՝ շարունակեցի ուտելիքս ուտել։
Բայց հենց որ տուն եկանք, նենց վատացա։ Ամբողջ ծնունդս վրաս հարամ էղավ՝ էլ ջերմություն, էլ հազ։ Ասում եմ՝ ինչի՞ց կլինի, մեկ էլ հարսս ասում է՝ էն թխվածքի մեջ ալկոհոլ կար, կարո՞ղ ա դրանից ալերգիա ունես։ Մոռացել է, որ ալկոհոլից՝ անկախ նրանից, թե ինչ խմչք է, ալերգիա ունեմ։ Կյանքս հազիվ փրկեցին, ծնունդիս օրը դարձավ վերածնունդիս օրը։