Թանկարժեք իրեր ո՞վ չի սիրում, կամ ո՞վ չունի կարիքը։ Բոլորն էլ ուզում են ունենալ նման իրեր, ապրել հարուստի ու միլիոնատիրոջ կյանքով։ Բայց պիտի քո աշխատանքով հասնես էդ ամենին, ոչ թե այլոցից պարտք վերցնելով, գլուխդ կախելով։
Մեր տղան կարծես թե երկրորդ տարբերակն է ընտրել, ինչն, անկեղծ կլինեմ, մեզ արդեն մտահոգում է։ Անընդհատ թանկարժեք իրեր է պահանջում, ոսկյա զարդեր, թանկարժեք բրենդային ակնոց ու ժամացույց, և էլ չեմ ասում ավտոմեքենայի մասին։
Բայց մենք ամենատարրական իրերի խնդիրն ունենք էսօր, ինչի՞ պիտի նման շռայլությունններ մեզ թույլ տանք, եթե ընդամենը մեր համեստ ու խաղաղ կյանքով ենք ցանկանում ապրել։
Չէ, տղաս չի հասկանում, պարտադրում է ամեն բան անել՝ թեկուզ պարտքով։ Աշխարհի պարտքը գլխներիս ենք հավաքել, ու հիմա էլ եկել են, գազն անջատել։
Տղայիս ասեցի՝ բեր մի բան վաճառենք, գազի վարձը տանք, գիտե՞ք ինչ ասեց։ Ասեց՝ ես հո բոմժ չեմ, չէ, մի քիչ էլ ցուրտ տանը կնստեն։
Ա՛յ տղաս, ի՞նչ ես ասում։ Ուրեմն՝ ցուրտ տանը նստելը՝ հեչ, թանկարժեք ոսկեղեն ու ակնոց չունենալո՞վ ես խեղճ դառնալու։