Ես զարմանում եմ ու ներվայնանում, որ ծնողը նստումա երեխայից բողոքում, երեխես էսա անում, էնա անում, ինձ չի լսում, շատ չարա, չես կարում էդ ծնողին բացատրես ու ապացուցես, որ հարքգելիս, դու ես ծնողը, դու ես դաստիարակողը, մեղավորությունը քո մեջ փնտրիր, ուրեմն մի բան սխալ ես արել:
Դեռ մինչև երեխա ունենալս ես շատ էի մտածում ոնց պիտի անեմ, ոնց դաստիարակեմ, ինչ անեմ, որ իմ երեխես այս կամ այն բնավորության գծերը ունենա, երեխեքս որ ծնվեցին, լրիվ ուրիշ աշխարհում հայտնվեցի, էնքան մտածածս, իբր պլանավորածս հասկացա, որ ոչ մի բան չարժե, սկսեցի առաջնահերթ երեխեքիս հատկանիշներ տալ, ամենակարևորը ինձ համար բարի լինելնա:
Ու ինձ մոտ ստացվեց, բարի, օգնող, կամեցող, դեռ փոքր են, բայց արդեն տեսնում եմ, թե ինչ հրաշալի մարդուկներ են երեխեքս, արդեն հասուն մտածելակերպ ունեն, հարևաններս էլ առիթը բաց չեն թողնում երեխեքիս գովելու, իրանց երեխեքի մոտ էլ անընդհատ լսում եմ, ասում են մի քիչ օրինակ վերցրեք Անուշի երեխեքիցս: Ես դա չեմ ընդունում, որովհետև ստացվումա դու քո երեխուն թերագնահատում ես, նվաստացնում ես, ուրիշին գովում: Դա շատ սխալա, բայց ինձ հաճելիա, որ իմ երեխեքին են օրինակ բերում: