Էս մարդս մի շաբաթից ավելա իրան դրելա հիվանդի տեղ, սաղ օրը տունը պարկածա, ես եմ առավոտից իրիկուն աշխատում․ ասենք տաքություն չունի, բայց քանի որ մեր հարևանի հարսը բուժքույրա ամեն օր զանգում էտ աղջկան կանչումա, երեկ էլ միամիտ սենյակ մտա, ընենց բան եմ տեսե, լացս գալիսա

Էս հարևանիս հարսը սիրուն աղջիկա, համ էլ մասնագիտությամբ բուժքույրա։ Մեր մոտի պոլիկլինիկայում էլ աշխատումա։ ԱՍենք որ տունը բանա լինում, սրսկելու հարց կա բան, իրան եմ զանգում կանչում։ Արդեն երկու օրա մարդս ա տեղաշորով պարկած, ասենք ոչ տաքություն ունի, ոչ էլ հազումա, բայց ինձ ստիպումա, որ ամեն օր էտ աղջկան կանչեմ։

ԱՍումա թո գա մի հատ ինձ ստուգի հետո բարդություններ չտա։ Արդեն չեմ էլ ջոգում ձևա բռնում, թե ճիշտա ասում։ Ես էլ էտ ժամանակ գնում եմ կոֆե դնելու ընենց չէ, որ գլխներին եմ կանգնում։ Երեկ էլ մի քիչ շուտ եկա սենյակ, ուզում էի հարցնեյի թե թխվածք ուզում են, որ բերեմ, սենյակի դուռը բացի տենամ իրար ձեռ բռնել նստել են, խունջիկ-մունջիկ են լինում։

Զարմանքից ձեռիս ջազվեն էլ քցի ջարդի։ ԱՍի յա էս ինչա ստեղ կատարվում, մարդս էլ թե բա պուլսսա ստուգում։ Բայց դե պարզ երևում էր, որ ստեղ ուրիշ բանա կատարվում, էլ կոֆե էլ չտվի, ըտենց գլխներին կանգնած մնացել եմ, մինչև էտ կինը թողի գնա; Թե ես էլ դրան իմ տուն կանչեմ, վերջացավ։ Չի էլ ամաչում համ ընտանիք ունի, համ էլ երեխա, ոնց էլ կարումա խունջիկ-մունջիկ լինի ուրիշների հետ։