Ճակատիս գրածա, որ սաղ կյանքս պետքա տառապեմ, հիվանդ սկեսուրս ինձ քիչ էր, հիմա էլ տեսեք՝ քյոռփա երեխուս մոտ ինչա հայտնաբերվել ու էս ամբողջ դժբախտությունը գիտիեք՝ որտեղից ա գալիս իմ գլխին, պատմեմ՝ հոգիս մի քիչ թեթևանա, հոգնել եմ արդեն

Իմ ճակատին գրվածա, որ ես իմ սաղ կյանքը պետքա տառապեմ ու մի լավ օր չտեսնեմ: Ինչ ամուսնացել եմ հիվանդ սկեսուր եմ պահում, մինչև էսօր: Չգիտեմ՝ սենց ինչքան էլ պետքա պահեմ: Երեխես էլ հիմա առողջական լուրջ խնդիրներ ունի ու չի կաորողանում քայլի: Բժիշկները ասել են ոսկրային հիվանդությունա իրա մոտ:1

Չգիտեմ՝ ինչ պետքա անեմ: Էս ամենի մեղավոը իմ սկեսրայրն ա, որ աշխարհի անեծքաները բերեց մեր գլխին: Տարիներ առաջ մեկի տնից գողություն արեց էտ օրվանից մեր գործերը շատ վատ են գնում: Հիմա էլ երեխես, էլ չգիտեմ ինչ սպասեմ: Հիմա երկու հիվանդ եմ պահում:

Տալերս անգամ մեր դուռը չեն բացում, որ տեսնեն իրենց մերը ոնցա: Ես էլ, որ ասում եմ եկեք օգնեք պահենք, ինձ ասում են քո սկեսուրնա, պարտավոր ես ու պետքա պահես: Չգիտեմ, որտեղա գրած, որ ես պարտավոր եմ:

Պարտավոր պետքա լինեն իրա աղջիկները, բայց անհոգիների պես ապրում են: Հոգնել եմ արդեն, գլուխս ուզում եմ առնեմ ու մի տեղ գնամ: