Էս 5 տարիա ամուսնացած ենք կիսուրիս մամա չեմ ասում. ամուսինս միշտ նորմալա վերաբերվել դրան, բայց էն օրը հանկարծ ասեց, որ իմ վրա աշխատեմ ու սկսեմ մամա ասել. ու որ չիմացա, թե ինչիա տենց ասում, չէի հավատում ուղղակի

Արդեն 5 տարի կլինի, որ ամուսնացել ենք։ Երկու երեխա ունենք արդեն։ Կիսուրիս ինչ ճանաչում եմ մամա չեմ ասել։ Ալվարդ տոտա եմ ասում միշտ։ Կիսուրս էլ երբեք չի դժգոհել ու չի ստիպել, որ մամա ասեմ, նույնն էլ ամուսինս։ Էս վերջերս, մեկ էլ ամուսինս ասեց, թե բա աշխատի քո վրա, որ էլ տոտա չասես, ասես մամա։ Ասեցիէ էսքան տարի հետո, ընդհանրապես չեմ կարա ասեմ, քեզ ինչ եղավ։ Սկսեց հետս վիճել։1

Զգացի, որ ստեղ մի բան էն չի։ Որովհետև ամուսինս միշտ թեթևա նայել էտ երևույթին։ Զգացի, որ շատա հետս վիճում, ասեցի, պատճառը որնա, որ նոր ես հիշել։ Երկար խոսելուց հետո, խոսքի մեջ, որ եղբոր նշանածը մամա ա ասում արդեն, իսկ ես չէ։ Հետո էլ մոտը կատակներ են արել էտ թեմայով նեղվելա ու կոմպլեքսավորվել, դրա համար ինձ հիմա ստիպումա, որ մամա ասեմ։

Ես էլ ասեցի, հարգանքը էտ բառով չի որոշվում, ոչ էլ ստիպելով պիտի ասես։ Ես անկեղծ եմ մամայիդ հետ ու չեմ կարա ինձ ստիպելով ասեմ, կաշխատեմ վրաս, եթե ստացվի կասեմ, բայց էտ թեմայով էլ չխոսես ու չստիպես, ոչ էլ կվիճես հետս։