Կան շատ գործոններ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի առաջացմանը: Օրինակ, ջրազրկումը, սթրեսը, հորմոնների մակարդակը և տոքսիկ ազդեցությունը:
Այդ խնդիրը լուծելու համար առաջարկում ենք փորձել հիանալի ըմպելիք, որը կնվազեցնի որովայնի շրջանի ճարպային կուտակումները:
Մաղադանոսի հրաշալի հատկությունները
Մաղադանոսը դետոքսիկացնում է երիկամները, ունի հակաբակտերիալ և հանգստացնող էֆեկտ:
Բացի այդ, այն կանխարգելում է նյարդերի վնասումը, նվազեցնում է բորբոքումները, հանգստացնում է հոդացավերը, թուլացնում է մկանային լարվածությունը, հիանալի միջոց է նիհարելու համար:
Խմեք սա քնելուց 30 րոպե առաջ և ստացեք ցանկալի արդյունքներ՝ ընդամենը մի քանի շաբաթում
ջուր՝ 1/3 բաժակ
կոճապղպեղի արմատ՝ 2,5 սմ, մաքրած վիճակում
վարունգ՝ 1 հատ, մաքրած վիճակում
թարմ մաղադանոս՝ 1 կապ
կիտրոն՝ 1/1 հատ
մեղր՝ 1թ.գ.
Պատրաստման եղանակ.
Կտրատել մաղադանոսը, վերցնել 2ճ.գ., իսկ մնացածը պահել սառնարանում:
Վարունգը բարակ կտրատել:
Այժմ բլենդերով մանրացնել կոճապղպեղը, վարունգը, մաղադանոսը:
Ստացված մածուկին ավելացնել ջուրը և 1թ.գ. մեղր, նաև կիտրոնի հյութը:
Լավ խառնել և խմել քնելուց առաջ:
Կանոնավոր կերպով օգտագործելով այս միջոցը՝ կարճ ժամանակահատվածում կնկատեք հաճելի փոփոխություններ որովայնի հատվածում: