Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ տեսա, որ մանուշակս ծաղկել է։ Այն ինքս էի աճեցրել՝ ընդամենը փոքր ճյուղից, որը վերցրել էի մի կնոջից։
Մանուշակս երկար էր մտածում, նախքան ամրացավ, արմատները հաստատվեցին ու սկսեց աճել։
Սկզբում կար խնդիր՝ կապված արևի ճառագայթների հետ։ Ծաղիկս այրվում էր, իսկ մյուս պատուհանագոգերին լույսը քիչ էր։ Մի խոսքով բավականին չարչարվեցի, մինչև ծաղիկիս համար լավ պայմաններ ստեղծեցի։
Մի քանի օր առաջ մեր հարևանուհու տատիկն էր եկել, սնահավատ կին է։ Տեսնելով մանուշակս՝ բացականչեց, որ այն անհապաղ հանեմ տնից։ Ասաց, որ եթե տանը մանուշակ է ծաղկում, թույլ չի տալիս տանտիրուհուն ամուսնանալ, քանի որ վախեցնում է փեսացուներին։ Բացի այդ այն կարող է առաջացնել կանացի հիվանդություններ ու սակնդակների պատճառ դառնալ։
Իսկապես, սկսեցի հետաքրքրվել տվյալ թեմայով ու հասկացա, որ այդ տատիկն իրավացի է։
Որոշեցի չհակառակվել խորհուրդներին, առավել ևս, որ այդ կինը բավականին խելացի է։ Իմ ապահովության համար մանուշակը տարա աշխատավայր․ այն վնաս է հասցնում միայն տան ապրողներին։