Կիսուրս լավ կնիկա, բայց ինձ շատ էր խանգարում ու ավելորդ հարցեր էր տալիս։ Երևի մի բան հասկացել էր, ախր մարդուս դավաճանում եմ, փող եմ աշխատում, համ էլ ինչ ուզում, ստանում եմ։ Կիսուրս ամեն անգամ ինձ վախացնում էր, որ տղուն կասի, թե երբ եմ տուն գալիս, ու իրա մասին էլ հոգ չեմ տանում։ Երթի մտածում էր, հարս ա բերում, որ ծառայի նման հետևից վազի։a
Ես էլ տարել քցել եմ ծերանոց, ուրիշ տարբերակ չկար, մենակ սենց կարամ անեմ էն, ինչ ուզում եմ, վրես խոսացող էլ չկա։ Թե չէ էտքան հավես չունեմ, ամեն օր մի սուտ հորինեմ։ Որ կիսուրս իրան խելոք պահեր, հաստատ սենց բան չէր լինի։ Մարդս էլ խոպան ա գնացել, իբր աշխատելու, բայց ասեմ, որ ես իրանից ավելի լավ եմ փող աշխատում եմ, էն էլ տունը նստած։
Երևի մինչև գա իրա բերած փողը, իմ հավաքած փողից քիչ կլինի։ Վատ բան չենք անում, ընտանիք ենք պահում, հիմի ընենց ժամանակներ են, որ ոչ մեկին էլ իրա արած սխալների համար չեն մեղադրում։ Իսկ կիսուրս ծերոնցում ավելի լավ կապրի, քան իմ հետ, ինչը ճիշտն ա, ճիշտն ա։ Ես իմ բերամով եմ ասում։ Աղջիկը ստեղ ա, թո մի անգամ գար ասեր, մերս ոնց ա, չգիտի էլ, որ ծերանոց եմ տարել։