Նման բան լսելով՝ շոկ ապրեցի: Համաձայն եմ, որ այսօր շատ են խարդախությունները, բայց այդ մարդու տեսքը վստահելի թվաց:Այդ մարդն ուղղակի մի քիչ կարտոֆիլ էր խնդրում:Ալկոհոլից հոտ նրանից չէր զգացվում, գու-մար չէր մուրում, մաքուր հագնված էր, բայց կարտոֆիլ ու մակարոն էր խնդրում:Մի վայրկյանում գլխումս հար-յուրավոր մտքեր ծագեցին: Բայց վստահ էի, որ եթե 2 կիլոգրամ կարտոֆիլ գնեմ, հաստատ չեմ աղքատանա:
Ես ձեռքով կանչեցի այդ տղամարդուն, մենք շրջեցինք խանութում: Արդյունքում ես նրան տվեցի կարտոֆիլով, մակարոնով, կարագով, թթվասերով, հացով ու հավով տոպրակ: Միայն տեսնեիք նրա հայացքը. նա և ամաչում էր, և երախտապարտ էր: Տղամարդը խնդրում էր հեռախոսիս համարը, որ հնարավորության դեպքում վերա-դարձնի գումարը:
Ես էլ պատասխանեցի, որ ի սրտե օգնել եմ, և փոխարենը ոչինչ չեմ ակնկալում: Այդ երեկո պայմանավորվել էինք ընկերուհիներիս հետ հանդիպել սրճարանում: Բնականաբար պատմեցի նը-րանց տեղի ունեցածի մասին: Եվ ի՞նչ եք կարծում: Ընկերուհիներս ծաղրեցին ինձ: Ինձ միամիտ, հիմար ու անխելք անվանեցին:
Ծաղրեցին, որ ավելի լավ կլիներ նրան տայի իմ աշխատավարձի քարտը, թող ամեն ամիս իմ փոխարեն ստանա: Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհիներիս իրականում չեմ ճանաչում… լուռ տաքսի կանչեցի ու գնացի տուն: Ա-մուսինս առաջին հայացքից զգաց, որ մի բան այն չէ:
Երբ իմացավ ամեն ինչ, գրկեց ինձ ու ասաց, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Գուցե այդ 4000 դրամի մթերքը անծանոթ մարդուն ապրելու ուժ տա, օգնի հավատալ, որ աշխար-հում դեռ կան բարի մարդիկ… Գուցե ինձ Աստված էր ուղարկել այդ մարդուն…