Երեկ հարսիս հերն ու մերն էին եկե մեր տուն, դե ինչքան ժամանակ էր իրար չէինք տեսե, համ էլ խոսալու բան կար։ Թոռս նորա ծնվե, ուզում ենք մեծ խնջույք անենք, հավաքվել էինք, որ որոշենք էտ ամենը ինչը ոնցա լինում։ Խնամիքս որ տուն մտան տարա իմ սենյակ ասի կարաք ձեր վերարկումները հանեք ստեղ թողեք։ Դե էտ շորերի համար հատուկ պահարն պիտի առնեմ։ս
Զակազ եմ տվե, բայց հլը չեն բերե տուն։ Արդեն երկու օրա առաքումը ուշացնում են։ Ինչ իմանայի, որ կարա փողերս սենյակիցս անհետանա, թարսի նման միամիտի նման խնամիքիս վստահում էի։ Մոտ մի չորս ժամ մեր տունն են մնացե, դուս ու ներս են արե։ Դե իրանց զգում էին, ոնց իրանց տանը։ Ես էլ հո չեմ ասի էս սենյակ մի գնացեք, էն սենյակ մի գնացե, ի վերջո ամոթա։
Գնացել են, նոր մտել եմ սենյակ, չգիտեմ էլ ինչի համար էի մտե, բայց աչքովս ընգավ, որ ինչ-որ մեկը ձեռը դոշակիս տակնա մտցրե, պակռիվալս մի կող էր քցաց։ Գնացի, որ փողերս ստուգեմ, տենամ չկա, հիմի մի վատացել եմ, շուխուռ եմ քցե։ Էս հարսս եկալա ամոթից չի կարում խոսա էլ։ Վերջը էսօր իմացել եմ, որ էտ փողը հարսիս մերնա հետը տարե, թե էսքանից հետո ինչ էրեսով են ինձ նայելու, չգիտեմ։