Բաղադրիչներ 100 գ կոկոսի կաթ 2 ճ.գ. կիտրոնի հյութ 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ 1.5 ճ․գ․ կարտոֆիլի օսլա Օսլան միացրեք կիտրոնի հյութի հետ և լավ խառնեք։ Լցնել կիտրոնի խառնուրդը փոքր կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթն ու ձիթապտղի յուղը։ Խառնուրդը լավ տաքացրե՛ք, բայց մի՛ եռացրեք։
Երբ զանգվածը թանձրանա, այն քսեք մաքուր, խոնավ մազերին։ Մեղմորեն տարածեք միջոցը մազերի ողջ երկարությամբ, դրեք պլաստիկ գլխարկ և գլուխը փաթաթեք սրբիչով: Դիմակը թողեք մնա 45 րոպե, ապա լվացեք սուլֆատ չպարունակող շամպունով։ Էֆեկտը կտեսնեք առաջին իսկ պրոցեդուրայից հետո։ Մազերը կդառնան մետաքսանման, փայլուն և չափազանց հնազանդ: Անպայման պատմեք ձեր ընկերներին այս արդյունավետ միջոցի մասին։