Մարդամոտ, շրջապատով տղա եմ, էս վերջին թույն ավտոներից եմ առե, ափսոս մի հատ սիրուն կնիկ չկա, որ դնեմ մեջը ու ման տամ, փողերը վրեն ծախսեմ․ ուրիշները բողոքում են, իսկ ես երանի եմ տալիս

Ասենք սենց տղա դուք էլ չեք գտնի։ Համ փող ունեմ, համ խելոք եմ, համ էլ ընտանիք սիրող եմ։ Իմ համար աշխատում ապրում եմ, բայց թե ինչի կյանքս չի դասավորվում, չեմ հասկանում, ընենցա որևէ խնդիր չունեմ։ Ասում եմ կարողա մի քիչ թմբլ եմ, դրա համար էլ աղջիկները ինձ չեն սիրում։ Դե էտ եթե լուրջ պատճառ լիներ, ուրմեն Հայաստանի կեսը պիտի անպսակվել մնար։՝

Մարդամոտ, շրջապատով տղա եմ, էս վերջերս էլ թույն ավտո եմ առե, ափսոս որ մի հատ սիրուն կնիկ չկա, դնեմ մեջը ման տամ։ Համ էլ փողերս վրեն կծախսեմ, կանեմ էն ինչ սիրում ա յուրաքանչյուր աղջիկ։ Ուրիշները բողոքում են, իսկ ես երանի եմ տալիս, որ կնիկ ունենամ, սենց էլ բան կլինի։ Մորս ասել եմ, որ ինքը իրա աղբյուրներով ման գա, տենամ բան դուրս կգա։

Ես էլ նավսյակի սենց գրի, ասի մարդ ես կարողա մեկը տենա, ինձ հավանի, ուզի մի քիչ իրար հետ շփվենք, հետո էլ ամուսնանանք։ Ընկերներս ինձ ձեռ են առնում, ասում են քո համար ապրի էլի, ինչ ես գլուխդ ցավի տակ դնում, բայց դե ըտենց ոնց կլինի, ես էլ եմ երեխա ուզում չէ։ Ասենք գործից հոգնած տուն եմ գնում տան պատերի հետ եմ խոսում, փոխանակ երեխեքիս հետ նստեմ խաղամ։