Դերասանուհի Անի Խաչիկյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։
Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։
Շատ հայտնիներ պարբերաբար հրապարակումներ են անում, ներկայացնում են իրենց մանկության կադրերը: Շատերի դեպքում տարբերությունն ակնհայտ է լինում, բայց արի ու տես Անի Խաչիկյանն իսկապես չի փոխվել: Անին կիսվել է իր մանկության նկարով, որը ներկայացնում ենք:
Նշենք, որ անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրությունից հեռու պահող դերասանուհին ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին, թեև այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։
Նախքան Անիի հետ ամուսնանալը Հայկը մեկ անգամ ամուսնացած եղել էր, իսկ նրանց միությունից հետո ծնվեց զույգի որդին`Տեսլան:
Սակայն այստեղ ևս զույգի հարաբերությունները երկար չտևեցին: Նրանք բաժանվեցին: