Ամուսնացա ինձնից 25 տարի մեծ տղամարդու հետ. մի ամիս ա անցել, բայց արդեն գլխիս եմ տալիս, հասկանում եմ, թե ինչ սխալ եմ արել. չգիտեմ, թե ոնց վարվեմ հիմա

Ես ընդամենը 20 տարեկան աղջիկ եմ ու չգիտես, թե ոնց, սիրահարվեցի ինձնից 25 տարի տղամարդու: Ինքն իմ իդեալն էր, այ տենց սիրահարվել էի ու իրանից էն կողմ էլ ոչ մի բան չէի տեսնում ու չէի հասկանում:

Ինչքան էլ մերոնք դեմ էին մեր հարաբերություններին, մեկ ա, որոշեցի որ մենք իրար հետ կյանք պետք ա կապենք, հակառակ դեպքում ես էլ ոչ մեկի հետ երջանիկ չեմ լինի:

Մի խոսքով ամուսնացանք, արդեն մի ամիս ա անցել, բայց գլխիս եմ տալիս, փոշմանում եմ, որ կյանքս կապել եմ իրա հետ: հասկանում եմ, թե ինչ տարբեր ենք մենք ու թե տարիքային տարբերությունն ինչքան ա խանգարում:

Ինքն անդադար հանգստի ա ձգտում, իսկ ես չեմ կարում տանը մնամ, ոնց որ լրիվ պապաս լինի: Հասկանում եմ, որ սենց չեմ կարա երկար դիմանամ, բայց հասկանում եմ նաև, որ սա իմ ընտրությունն էր:

Ի՞նչ անեմ հիմա, ո՞նց անեմ, չգիտեմ, սխալվել եմ: