Ընկերոջս հետ մի երկու օրով գնացինք հանգստի, ու մենակ իմանաք ինչ արեց. չէի պատկերացնում, որ մինչև ամուսնանալս սենց բան կանի, հիմա ինչ եմ ասելու որտեղիցա, մերոնք չեն հավատա

Մի քանի ամիսա, ինչ ընկերություն ենք անում, դեռ ամուսնություն չենք պլանավորում, դե ես չեմ ուզում: Ինքը հարուստ ընտանիքիցա, իրա գործը ունի, ես դեռ իմ կարիերայում չեմ կայացել, մինչև իմ ուզած գործը չստացվի, չեմ ամուսնանա: Ես էլ պետքա պատրաստ լինեմ: Մի խոսքով, բայց ինքն էլ համբերատար սպասումա, ճիշտա, մեկ-մեկ թեման բացումա, դե բայց գիտի ինչ եմ ուզում ու սպասումա:

Մեր ծնողներն էլ շատ մոտ են, հենց իրանց միջոցով ենք ծանոթացել, իրար շատ են վստահում: Հենց էդ էլ նպաստեց, որ ինձ թողեցին ընկերոջս հետ մի քանի օրով գնամ Դիլիջան:a

Դե մենակ չէինք, իմ ու իրա ընկերներն էլ էին, ծնունդս էինք էնտեղ նշելու, բայց մտքովս էլ չէր անցնում, որ տենց բան կանի: Պարզվումա, լավ էլ պատրաստվել էր: Գիշերը 12-ին շնորհավորեց, ծաղիկներ տվեց ու վսյո, մտածում էի վերջ, բայց հաջորդ օրը իմ կյանքի ամենամեծ անակնկալը արեց: Դուրս եկա, տեսնեմ բանցիկով մեքենայա կանգնած դրսում, մտքովս էլ չանցավ, որ իմնա, ուրախացած ասում եմ վայ էս ում նվերնա, մեկ էլ ընկերս դուրսա գալիս, թե բա ախչի քոննա: Չէի հավատում, ասում եմ ձեռ ես առնում, ծիծաղում են, երևի մի ժամ ինձ համոզում էին, որ իմնա, մինչև որ ընկերս դուռը չբացեց ու չստիպեց ինձ մի հատ շարժի դնեմ:

Հյուրանոցի տարածքով մի հատ պտտվեցինք մեքենայով, եկանք բակում իջանք, էդ նույն պահին ինձ ամուսնության առաջարկ արեց, էն որ ասում են դվայնոյ ուդառ: Ասում եմ այ տղա բա ես քեզ ինչ էի ասել, ասումա դե հիմա ասա հա, հետո մի բան կմտածենք, դաժե լուրջ պահերինա հումոր անում: Մի խոսքով հիմա ես մեքենա ունեմ, միակ վախս, որ կարողա ծնողներս չթողնեն, ես գիտեմ իրանց, կասեն շատ թանկ նվերա, չես կարա ընդունես և այլն: Դե բայց ընկերս ասես կխոսի, միասին կգնանք մեր տուն: